«Կլացացնեմ իրեն». Ստեփան Գրիգորյանը՝ Հունան Պողոսյանի մասին
Advertisement 1000 x 90

«Կլացացնեմ իրեն». Ստեփան Գրիգորյանը՝ Հունան Պողոսյանի մասին

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ստեփան Գրիգորյանն Արարատի մարզում անդրադարձել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Սյունիքի մարզպետարանում Հունան Պողոսյանը, խոսելով իր նշանակման մասին, ասել էր. «Հորդորում եմ երբեք այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի: Ես եկել եմ աշխատելու՝ որպես մարզպետ»:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփան Գրիգորյանն այսօր հայտարարել է.

«Կբերեմ, ԱԺ ամբիոնի մոտ կկանգնեցնեմ ու կասեմ՝ դե հիմա մի հատ ասա՝ դու ի՞նձ ես վախեցնում, թե՞ Սասնա ծռերին։ Կլացացնեմ, խոստում եմ տալիս ձեզ. թող բանակն ինձ թիկունք կանգնի, ես իրեն կլացացնեմ: Ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, վախեցնելու հայ ժողովրդին»:

mamul.am



Նման նյութեր