
ՀՀ փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինասի հեղինակած «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։
Փաստաբանները նշել են, որ իրենց վստահորդը, որը նկարի սեփականատերն է, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում դիմել է մի քանի փորձագիտական կենտրոնների, որոնք հաստատել են դրա իսկությունը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել է բացասական եզրակացություն:
Հենվելով միայն մշակույթի նախարարության տված եզրակացության վրա՝ կտավի գնորդը հայտարարություն է տարածել և մեղադրել կտավի սեփականատիրոջը կեղծարարության մեջ։
Փաստաբանները պատրաստվում են դիմել դատարան՝ կարգապահական վարույթ հարուցելու Մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Լիլիթ Սարգսյանի դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և մարդու հասցեին չապացուցված մեղադրանքներ հնչեցնելու համար։