«Իշխանությունը չիպ է դրել, որ մարդիկ արյուն են ուզում, սպասում են, թե ում են տանջելու, ում գլուխն են կտրելու, սա՞ ենք մենք ուզում, ինկվիզիցիա՞ ենք ուզում». aravot.am
Advertisement 1000 x 90

«Իշխանությունը չիպ է դրել, որ մարդիկ արյուն են ուզում, սպասում են, թե ում են տանջելու, ում գլուխն են կտրելու, սա՞ ենք մենք ուզում, ինկվիզիցիա՞ ենք ուզում». aravot.am

Այսօր ՀՀԿ-ի քարոզչական մեկնարկին հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Աշոտյանին հարցրեց՝ դուք ասում եք, որ ընդունում եք ձեր նախկին սխալները, ձեզ կոչ են անում, ասում են՝ եթե իսկապես ընդունել եք եւ ուզում եք այրել կամուրջները անցյալի հետ, տվեք 5 թալանչիների, 5 կեղեքիչի անուններ, որով ցույց կտաք, որ իսկապես չեք կիսում նրանց արածները եւ այրել եք կամուրջները: Աշոտյանը պատասխանեց. «Մենք ո՞ր դարում ենք ապրում, ո՞ր պետության մեջ, թե՞ ապրում ենք միջնադարյան Ֆրանսիայում, որտեղ կաթոլիկները հուգենոտների անուններ էին ման գալիս, տանջում էին, որ 5 անուն տային, այդ 5-ին տանեին վառեին վհուկների պես: Լավ էլի, էս ի՞նչ տրամաբանություն է, ի՞նչ հոգեբանություն է, սա՞ է նոր Հայաստանը, ժողովրդավարությունը, 5 հոգու անո՞ւն պետք է ես տամ, կամ մեկը հելնի իմ անունը տա մի երկրում, որտեղ պարտավոր ենք Սահմանադրություն հարգել, օրենքներ հարգել:

Սա՞ ենք մենք ուզում, ինկվիզիցիա՞ ենք ուզում: Սարսափելի է, եթե ՀՀ հասարակության տեսանելի հատվածը այդպես մտածի, մեղավորը հասարակությունը չէ այս դեպքում, իշխանություններն են թելադրել նման պարզունակ ծրագիր, չիպ մեր հասարակության մեջ՝ իրենց վհուկների որսով: Այն, ին…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am



Նման նյութեր