Կանադայում արջը հոշոտել է մի կնոջ ու նրա նորածնին
Advertisement 1000 x 90

Կանադայում արջը հոշոտել է մի կնոջ ու նրա նորածնին

Կինը և նրա նորածին դուստրը զոհվել են Կանադայի Յուքոն արկտիկական տարածքում գրիզլի արջի հարձակման հետևանքով: Նոյեմբերի 27-ին այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի ցերեկը Մայո բնակավայրից ոչ հեռու: Գիշատիչը կարողացել է թափանցել 37-ամյա Վալերի Թեորեթի տուն, որտեղ նա եղել է տասնամսական դստեր հետ: Ընտանիքի գլխավորը՝ Ժերմոն Ռոշոլտը, հարձակման պահին բացակայել է, երբ նա վերադարձել է, տնից 100 մետրի վրա պատահել է գրիզլիին, որին գնդակահարել է: Ավելի ուշ նա գտել է զոհվածներին և ոստիկանություն կանչել, պատահարի փաստով հետաքննություն է կատարվում:

 



Նման նյութեր