Forbes-ը կազմել է ամենաբարձր վարձատրվող երիտասարդ հայտնիների վարկանիշը
Advertisement 1000 x 90

Forbes-ը կազմել է ամենաբարձր վարձատրվող երիտասարդ հայտնիների վարկանիշը

Forbes հանդեսը կազմել է առավել բարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների վարկանիշը. վաստակած գումարով առաջին տեղն զբաղեցրել է ամերիկացի մոդել Քայլի Ջենները, որի կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար:

Հանդեսի տեղեկատվությամբ, Ջենների՝ կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող Kylie Cosmetics ընկերության 21-ամյա սեփականատիրոջ, տարեկան եկամուտը կազմել է 166,5 մլն դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է, որի տարեկան եկամուտը գնահատված է 110 մլն դոլար:

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի՝ «Պարի Սեն-Ժերմեն» ֆրանսիական ակումբի հարձակվողի, տարեկան եկամուտը տարվա ընթացքում կազմել է 90 մլն դոլար, ինչը մարզիկին թույլ է տվել վարկանիշում զբաղեցնել երրորդ տեղը: Վարկանիշի հնգյակում տեղ են գտել նաև ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի եկամուտները գնահատված են 80 մլն դոլար, և կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե), որի տարեկան վաստակը կազմել է 57 մլն դոլար:

Մինչև 30 տարեկան մյուս առավել բարձր վարձատրվող հայտնիներն են դարձել ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը, Chainsmokers խմբի մենակատար Դրյու Թագարթը, մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը, ամերիկացի ֆուտբոլիստ Դերեք Քարը և ամերիկացի գոլֆիստ Ջորդան Սփիթը: Վարկանիշը Forbes հանդեսի կողմից կազմվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում հայտնիների եկամուտների տվյալների հիման վրա՝ նախքան հարկերի պահումը:



Նման նյութեր