
Ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը պարգևատրել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Գոռ Մինասյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին:
Արամյանն ավտոմեքենա է նվիրել Սիմոն Մարտիրոսյանին, իսկ Գոռ Մինասյանին և Փաշիկ Ալավերդյանին արժանացրել դրամական պարգևների:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
«Մարզիկները պետք է զգան, որ իրենց հաջողություններն աննկատ չեն մնում և մարզական ձեռքբերումները գնահատվում են»,- Գաբրիել է Ղազարյանի խոսքերն է փոխանցում նախարարության մամուլի քարտուղարությունը:
Նշենք` սա առաջին դեպքը չէ, երբ հայ գործարարը պարգևատրում է մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներին:
Նախորդ տարի Էդգար Արամյանը Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներ էր նվիրել Փարիզում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումներ նվաճած Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին: