Քիք-բոքսինգի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Ռոյ Բակերը անակնկալ հայտարարություն է արել:
Բակերը Facebook-ի իր էջում գրել է, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի այսօրվա նիստում որոշվել է քիք-բոքսինգ մարզաձևին ժամանակավորապես ընդգրկել Օլիմպիական մարզաձևերի շարքում: Նիստը կայացել է Տոկիոյում, որտեղ ընդունվել է ևս մեկ աղմկահարույց որոշում:
Կոմիտեն վճռել է կասեցնել 2020 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտի մասնակցության ծրագիրը: Ինչպես հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը` պատճառը Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նոր նախագահն է` ուզբեկ Գաֆուր Ռահիմովը: Նա կասկածվում է հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու, ինչպես նաև թմրամիջոցների բիզնեսով զբաղվելու մեջ: