Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում տեղակայված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում վանդակներից ազատել է երկու արջի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական BBC լրատվականը:
Բրիտանական Animal Rescue International կազմակերպությունը տեղեկացրել է, որ երկու սիբիրյան արջերին ազատ արձակել հաջողվել է մեկ տարվա համառ աշխատանքից հետո:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 4 անասնաբույժներ Հայաստանից, Իրանից և Մեծ Բրիտանիայից: Նրանք քնեցրել են արջերին և տեղափոխել հատուկ վայր, որտեղից էլ կարանտինից հետո արջերը բաց են թողնվելու անտառ:
Կազմակերպությունը նշում է, որ փրկված արու արջը իրենց գործունեության ընթացքում ամենախոշորն է եղել՝ 500 կգ քաշով: