Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները հավատում են հրաշքների, և դա օգնում է նրանց նույնիսկ ամենադժվար պահերին։ Sputnik Արմենիայի թղթակիցները հյուրընկալվել էին սահմանափակ հնարավորություններով երեխաներին և պարզել, թե ինչի մասին են նրանք երազում։
Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատանը Երևանում սովորականից ավելի աղմկոտ է։ Մի քանի տասնյակ սաներ սպասում են հյուրերի։ Մինչև նրանց գալը Sputnik Արմենիայի թղթակիցները հասցրեցին զրուցել երեխաների հետ և իմանալ, թե ինչի մասին են նրանք երազում։
17 տարեկան Նանեի առավոտը (մանկատան երեխաների անունները փոխված են՝ խմբ․) այնպես չի սկսվում, ինչպես նրա հասակակիցների մեծամասնության մոտ։ Աղջիկը համառորեն պայքարում է շատ խնդիրների հետ և փորձում հաղթահարել իրեն բաժին ընկած ծանր փորձությունները։ Նանեն չի կարող քայլել սարսափելի ախտորոշման՝ մանկական ուղեղային կաթվածի պատճառով։
Դա չի խանգարել աղջկան գերազանց գնահատականներով ավարտել 9-րդ դասարանը, բայց սահմանափակ հնարավորություններով երեխաների ուսուցմանը հարմարեցված քոլեջների բացակայությունը թույլ չի տալիս նրան շարունակել ուսումը։
«Միայն մի բանի մասին եմ երազում՝ քայլելու», – ասաց Նանեն։
Եվ դադարից հետո հավելեց, որ ցանկանում է դառնալ ֆլորիստ դիզայներ։
Նրան ընդհատեց 11-ամյա Անին՝ մանկատան սաներից մեկը։ Նա ասաց, որ երազում է դառնալ վարսավիր։ Աղջիկների խոսակցությանը միացավ 12-ամյա Ռոբերտը, որը նույնպես ցանկացավ պատմել իր երազանքների մասին։ Տղային ամենից շատ դուր է գալիս հրշեջի մասնագիտությունը։ Իսկ ահա Ամանորին նա ցանկանում է Ձմեռ պապից նվեր ստանալ ինքնաթիռ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am