«Հրապարակ»-ը գրում է. «Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։
Շատ է խոսվում «ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու» մասին։ «Ոչ մի դեպքում․ ասֆալտ ես չեմ սիրում, էլ չեմ ասում, որ ես ասֆալտին պառկող տղա չեմ»։ Դուք անցնում էիք Օլիմպավանի ծեծի միջադեպով, անգամ կալանավորվեցիք․ կարճվե՞լ է գործը։ «Ոչ, քննության ընթացքում է, ասեմ՝ եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, անգամ եթե պատգամավոր ընտրված լինեմ, մանդատս վայր կդնեմ»։ Ոնց որ լավ թրեյնինգներ եք անցել։ «Չէ, պարզապես լրագրողներդ հարցեր չեք ուղղել»։