Էդուարդ Շարմազանովի հրապարակումը.
«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը:
Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձև զարգացում չկա, այլև եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:
Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:
Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:
Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքակսնությունը:
Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում դեռևս կան:
Չենք լռելու»: