Վրաստանում մարիխուանայի օգտագործումը սահմանափակվել է
Advertisement 1000 x 90

Վրաստանում մարիխուանայի օգտագործումը սահմանափակվել է

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրինագիծը, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Մարիխուանա օգտագործել կարելի է միայն անձնական տարածքում, որը, ի դեպ, ձեռնարկատիրական գործունեության վայր չի հանդիսանա: Հանրային վայրերում, տրանսպորտում, կրթական հաստատություններում այն օգտագործողին սպառնում է 800-ից 2000 լարիի (300-750 դոլար) չափով տուգանք:

Մարիխուանայի օգտագործումն արգելված է 21 տարին չլրացած անձանց: Այն խախտող անձինք կտուգանվեն 500-ից 1500 լարիով (190-560 դոլար):

Աշխատավայրում մարիխուանայի օգտագործման համար նախատեսված է 1000-1500 լարիի չափով տուգանք (375-560 դոլար):

Օրինագիծը մշակել է երկրի ՆԳ նախարարությունը՝ սեպտեմբերին՝ կառավարության նախաձեռնությամբ:

tert.am



Նման նյութեր