Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցի շուրջ
Advertisement 1000 x 90

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցի շուրջ

Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծության երկու տարվա գործընթացից հետո համաձայնության են եկել իրենց վեց երեխաների խնամակալության հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դերասանուհու փաստաբան Սամանտա Բլեյ Դիջին հայտնել է, որ համաձայնությունը կայացվել է երկու շաբաթ առաջ, այն ստորագրել են թե՛ դերասանները, թե՛ դատավորները:

Թե ինչ համաձայնության են եկել հոլիվուդյան աստղերը երեխաների խնամակալության շուրջ, չի հաղորդվում:

Հոլիվուդյան ամենասիրելի զույգերից մեկի՝ Ջոլիի ու Փիթի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ 2016 թվականի սեպտեմբերին: Անջելինան ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել՝ իր որոշումը պատճառաբանելով ամուսնու հետ անընդունելի տարաձայնությունների առկայությամբ: Դերասանուհին խնդրել էր դատարանին վեց երեխաներին թողնել ապրելու իր մոտ: