Համակերպվել եմ ծերանալու հետ, քանի որ դրանից բացի մյուս տարբերակն է մեռնելը:
Ես չեմ հավատում երջանիկ ավարտների, բայց հավատում եմ երջանիկ ճանապարհորդությունների, քանի որ դու կամ մեռնում ես երիտասարդ տարիքում, կամ բավականին երկար ես ապրում, բայց տեսնում ես, թե ինչպես են մեռնում ընկերներդ: Կյանքն իսկապես դաժան է:
Ձախողումներն անսահմանորեն ավելի շատ բան են սովորեցնում, քան հաջողությունները:
Սիրում եմ մոտոցիկլետով ճանապարհորդել, կանգ առնել փոքր քաղաքներում և տեղացիների հետ մեկ բաժակ խմել:
Ես մի անգամ դաշնամուր գնեցի, քանի որ երազում էի նվագել «As Time Goes By» երգը, մինչդեռ մի աղջիկ դաշնամուրին հենված մարտինի է խմում: Հիանալի պատկեր էր, սակայն դրա ոչ մի «կադրը» իրականություն չդարձավ: Ես նույնիսկ ուտելու փայտիկներով չեմ կարողանում նվագել, սակայ տանը գեղեցիկ դաշնամուր ունեմ:
Պարզ ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի և ցանկության դեպքում մարդիկ կարող են արտահայտել այն:
Իմ ծնողները հիասթափվեցին, երբ չավարտեցի քոլեջս և նրանք իսկապես տխրեցին, երբ գնացի Հոլիվուդ՝ դերասան դառնալու համար: Ես մեծ հիասթափություն էի նրանց համար:
Ամալն այն մարդն է, որը ստիպեց հասկանալ՝ հանդիպել եմ այնպիսի մարդու, ում կյանքն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան սեփականս:
Ես վերջին մարդն եմ, որ կարող է ինչ-որ բանի հետ կապված խորհուրդ տալ քեզ:
Մի անգամ ընկերոջս հետ բարում նստած էի և ասացի նրան. «Գիտես՝ մենք դարձել ենք այն 40 ամյա տղամարդկանցից, որոնց նայում էինք առաջ ու ասում. «Տխուր է, չէ՞»:
Այսօր բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն:
Գերեզմանաքարիդ «Օսկարի մրցանակակիր» գրվածքն ունենալը մեծ ձեռքբերում է:
Միակ ձախողումը երբեք չփորձելն է:
Իրականում ավելի լավ է լինել նկարիչը, քան նկարը:
Երբ առաջին անգամ տեսա Ամալին, հասկացա, որ անկրկնելի ու յուրահատուկ մարդ է: Եվ հետո սկսեցի մտածել՝ արդյոք հնարավորություն կունենամ նրա հետ հանդիպել: