Որոշ հոգեթերապևտներ համարում են, որ գործնականորեն բոլոր հիվանդություններն իրենց հիմքում ունեն հոգեբանական պատճառ, սակայն դասական բժշկագիտությունը պաշտոնապես 7 հիվանդություն է ընդունում, որոնց մեջ պսիխոմատիկ ֆակտորն առաջնային է համարվում:
Հիվանդությունն ի հայտ է գալիս՝ որպես պահանջմունքների բավարարում, որոնք, այնպես է ստացվել, որ այլ կերպ չեն բավարարվում:
Ուրեմն, ի՞նչ անել:
- Առանց մեղքի զգացման` ինքդ քո մասին հոգ տանել:
Դեղեր, խնամքի միջոցներ, թանկարժեք հետազոտություններ, տարբեր պրոցեդուրաներ. այս ամենն ապահովված է, միայն, որովհետև դուք հիվանդ եք:
Փորձեք նույն գումարը ծախսել ոճաբանի կամ մերսման կուրսի համար: Կանանց մի քանի սերունդների համար դա անթույլատրելի է: Միշտ էլ գտնվում է մի բան, որի համար փողն ավելի անհրաժեշտ է:
- Հանգստի իրավունք:
Պարադոքսն այն է, որ ժամանակակից կանանց մեծ մասը, ունենալով անգամ աշխատանքի ազատ գրաֆիկ, միևնույն է, ապրում են հետևյալ սկզբունքով` կինը 2 դեպքում կարող է ոչինչ չանել. Երբ հղի է կամ հիվանդ:
Եվ մեր ողջ համակարգը կառուցված է այդ սկզբունքով: Երեխան չի կարող դպրոց գնալ, եթե չի ուզում, և այս դեպքում կարող է դասերը բաց թողնել միայն հիվանդ լինելու դեպքում:
- Մտերիմների մասին հոգ տանելու իրավունքը:
Հնարավորություն ունենալ քեզ զգալ մի կնոջ դերում, ում մասին հոգ են տանում:
Մեզ մոտ ընդունված է հոգ տանել ուժեղների, խելացիների ու հաջողակների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կարող են իրենք իրենց մասին հոգ տանել: Ցավալի է, բայց հենց հիվանդությունն է տալիս խնամք ու քնքշություն ստանալու իրավունք:
Իսկ եթե մտերիմները շարունակում են անտեսել անգամ այդ ոչ երկիմաստ օգնության խնդրանքը, ապա հիվանդությունը շարունակում է զարգանալ, և ինչ-որ պահի այդ խնդրանքները ստիպված են լինում լսել: Վերակենդանացման բաժանմունքում հերթապահությունն ապահովված է:
- Մտերիմների ու ընկերների ուշադրությունը:
Հիվանդությունն ինքդ քեզ առանձնահատուկ զգալու, ուշադրության արժանի լինելու եղանակ է: Քեզ քննարկում են, քո մասին խոսում են: Դու դառնում ես օրվա թեման: Եվ որքան խճճված ու բարդ է հիվանդությունը, այնքան շատ հոգոցներ են լսվում:
- Հարգանք:
Սարսափելի տառապանքներ կրած մարդը, ի թիվս խղճահարության ու կարեկցանքի, սրտի թրթիռ ու հարգանք է հարուցում:
Եթե այն, ինչով դու զբաղվում ես այս պահին, չգիտես ինչու, հարգանք չի հարուցում, ապա լուրջ հիվանդությունը տալիս է այդ հարգանքը:
- Հնարավորություն՝ չլուծել այն, ինչ պետք է լուծել:
Երբ երեխան լուրջ հիվանդացել է, ամուսնալուծության միտքը պետք է հետաձգել:
Սեփական ծանր հիվանդությունը կստիպի հետաձգել նոր նախագծերի իրականացումն ու գործի բնույթը փոխելը: Մտերիմ մարդուն երկար տարիներ խնամելը ծանրակշիռ պատճառ է անձնական կյանքի ու կարիերայի հարցեր լուծելը հետաձգելու համար:
- Կանգ առնելու, չշտապելու, ինքդ քեզ լսելու հնարավորություն:
Հիվանդության ժամանակ կյանքը կտրուկ դանդաղում է, և առաջին պլան է մղվում այն, ինչ նախկինում անտեսվել է ու չի նկատվել: Քո յուրաքանչյուր շունչը, ամեն մի քայլը կարևոր են դառնում:
- Մահացողի վերջին կամքը:
Մեռնող մարդու ցանկությունները պետք է լսել, և հիվանդանալով` կարելի է վերջապես ամուսնուն ստիպել վերանորոգել ծորակները ու դռան պոկված բռնիչը սարքել: Էլ չենք խոսում այլ, ավելի գլոբալ խնդրանքների մասին:
- Աշխարհն այլ կողմից տեսնելը: Հիվանդությունը թույլ է տալիս ընկնել այլ իրականություն:
Երբ միակ բանը, որ մնում է անել, փոքր հիվանդասենյակում ժամերով շուրջդ կամ առաստաղին նայելն է, ապա աշխարհը քո առջև ներկայանում է բոլորովին ուրիշ կողմից:
- Վերաիմաստավորել սեփական կյանքդ:
Լուրջ հիվանդությունը ստիպում է մտածել այն մասին, ինչի մասին նախընտրում էիք չմտածել:
Երբ ստացվում է մի իրավիճակ, որ թվում է, թե դա վերջն է, ապա քո ու քո կյանքի մասին ողջ սուտն ինչ-որ տեղ է անհետանում, ու դու մնում ես ճշմարտության հետ դեմ հանդիման: Եվ այդ պահին տեղի է ունենում համակարգի խորը վերակարգավորում, ողջ կյանքի վերաիմաստավորում:
Պահանջմունքն այնպիսի բան է, որը պետք է լինում բավարարել: Հարցը միայն կատարման եղանակի մեջ է: Եթե հասուն մարդն ինչ-ինչ պատճառներով պատրաստ չէ սեփական պահանջմունքների մասին բացահայտ խոսել, ապա անգիտակցաբար միանում է, այսպես կոչված, մարմնի թատրոնը, և այդ պահանջմունքները բավարարվում են մարմինը մանիպուլյացիաների ենթարկելու, այսինքն` հիվանդությունների եղանակով:
Ի ծնե հիվանդությունները կամ մինչև 6-8 տարեկան երեխաների հիվանդությունները մոր անգիտակցական պատվերն են` սկսած աշխատանքի դուրս չգալու հնարավորությունից՝ մինչև անձնական կանացի առաքելության, այն է` ծանր հիվանդ երեխայի մայր լինելուց:
Այս ամենն ընդունելն առանց պատշաճ պատրաստվածության անհնար է: Միանում է ուժեղագույն պաշտպանական ռեակցիան: Այդ պատճառով էլ իմաստ կա դրա գիտակցմանը հասնել աստիճանաբար:
- Ինքներդ ձեզ հարց տվեք` ինչ է ինձ թույլ տալու ստանալ այս հիվանդությունը: Կազմեք ցանկը: Անկեղծ, օրինակներով:
- Ապրեք յուրաքանչյուր կետը, առանց ինքներդ ձեզ մեղադրելու, այլ ձեզ համար շատ կարևոր բանը ստանալու ձեր եղանակի ընդունմամբ:
- Ձեզ թույլ տվեք նույն բանը ստանալ հարաբերություններ մեջ գտնվելիս` ներկայացնելով ձեր պահանջմունքները, խոսելով դրանց մասին, խոստովանելով դրանք:
Հիվանդությունն անհետանում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը վերանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը