Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացավ լոնդոնյան դերբին: «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Տոտենհեմին»:
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4:2: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեցին «զինագործները»: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 30-րդ րոպեին Էրիկ Դայերը հավասարեցրեց հաշիվը:
4 րոպե անց Քեյնը չվրիպեց նշանակված 11 մետրանոց նշակետից:
Երկրորդ խաղակեսի միջնամասում «Արսենալը» 3 գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը: Դուբլ ձևակերպեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ աչքի ընկան Ալեքսանդր Լակազետն ու Լուկաս Տորեյրան:
«Արսենալի» կազմում երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ խաղավերջում խաղադաշտից հեռացվել է «խթանների» պաշտպան Յան Վերտոնգենը:
Այս խաղից հետո «Արսենալը» 30 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Տոտենհեմը» 30 միավորով 5-րդ տեղում է:
«Արսենալ»-«Տոտենհեմ»` 4:2
Գոլերը` Օբամեյանգ (10, 11մ., 56), Լակազետ (74), Տորեյրա (77) – Դայեր (30), Քեյն (34, 11մ.)