Ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան. Ահարոն Ադիբեկյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան. Ահարոն Ադիբեկյան. armdaily.am

«Խորհրդարան անցնելու համար քաղաքական ուժերը պետք է ունենան մի շարք հատկանիշներ.ֆինանսական կայուն վիճակ, կազմակերպչական ռեսուրսներ, լավ կադրեր, փորձառություն և ճանաչելիության մակարդակ»,-սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այս հատկանիշներով օժտված են «Իմ քայլը» դաշինքը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ,ՕԵԿ և Լուսավոր Հայաստան կուսակցությունները։ Ադիբեկյանի կարծիքով մնացած ուժերը դեռ ճանաչում ձեռք բերելու խնդիր ունեն։ Armdaily.am-ի հետ զրույցում սոցիոլոգը նշեց, որ այս պահին միակ ընդդիմությունը ՀՀԿ -ն է.

«Մնացյալ ուժերն իշխանությանը դեմ չեն։ Այդ ուժերի խնդիրը սա է.որքան էլ նրանք գոհ են իշխանություններից, իրենք պետք է ասեն, որ ամեն ինչ լավ է, բայց…ու իրենց քարոզարշավը կառուցեն այդ բայցի վրա»։ Ադիբեկյանի պնդմամբ ՀՀԿ-ին չի խանգարի այն փաստը, որ իրենք փողոցային քարոզարշավ չեն անում.

«ՀՀԿ-ն ունի իր ընտրազանգվածը։ Եվ պարտադիր չէ դուրս գալ և քարոզարշավը անել փողոցներում։ Նրանք հանդիպումներ են ունենում դահլիճներում և կկարողանան ապահովել իրենց քվեն այդ կերպով»։ Ադիբեկյանն այս խորհրդարանը տեսնում է բազմակուսակցական. «Ես կարծում եմ, որ արդեն իմ թվարկած 6 կուսակցություններն էլ շանսեր ունեն անցնելու։ Առաջին ուժը կլինի Իմ քայլը, երկրորդը ՀՀԿ կամ ԲՀԿ, իսկ երրորդը կարող են լինել Լուսավոր Հայաստան կամ ՀՅԴ։ Պատկերը ժամանակը ցույց կտա»։



Նման նյութեր