Ռուսաստանում ինքնասպանություն են գործել ընտանիքի կանայք՝ մայրը, տատը և 8-ամյա երեխան
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում ինքնասպանություն են գործել ընտանիքի կանայք՝ մայրը, տատը և 8-ամյա երեխան

Ռուսաստանում ինքնասպանություն են գործել կինը, տատիկը և թոռնիկը։ Քննության վարկածով՝ ինքնասպանությունը նախապես ծրագրված է եղել։ Բազմահարկ շենքից նախ նետվել է 35-ամյա մայրը։ Mash տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ 8-ամյա աղջիկը չի ցանկացել նետվել, սակայն նրա ճակատագիրը որոշվել է այլ անձի կողմից և նրան հրել են, ինչից հետո ընկել է 55-ամյա տատիկը։ Բնակարանում մնացել է մանկահասակ երեխան։

Ինքնասպանության նախապես ծրագրվածի մասին է վկայում այն, որ նրանց մոտ հայտնաբերվել են գրություններ՝ իրենց անուններով, թերևս, որ ինքնությունն արագ պարզվի։ Սակայն նման քայլի գնալու որևէ պատճառաբանություն գրություններում չի եղել։

Բացի այդ՝ 8-ամյա աղջկա մայրը նախօրեին ուսուցչուհուն ասել է, որ իրենց ընտանիքը չի մասնակցելու Նոր Տարվա տոնակատարություններին։

Նշվում է, որ ընտանիքը համարվում էր բարեկեցիկ ապրող։



Նման նյութեր