ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տորնադոյի հետևանքով:
Այդ մասին հայտնել է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն:
Նշվում է տորնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական և հարավային մասերում:
Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել էին տորնադոյի նախազգուշացում, որն այնուհետև բարձրացրել են մինչև արտակարգ դրություն:
The scene in #Taylorville after a #tornado stormed through, destroying dozens of homes and businesses in its path. So far 21 ppl have been sent to the hospital, just 1 is in critical condition. Ameren has been working overnight to restore power to roughly 2,500 homes. @WCIA3 pic.twitter.com/A3VudafwZQ
— Raquel Martin (@WCIA3Raquel) December 2, 2018