
Աֆղան թալիբների հայտնի դաշտային հրամանատար մոլլա Աբդուլ Մանանն Աֆղանստանի հարավում սպանվել է ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածից: Այդ մասին հայտնել է «Նյու Յորք թայմսը»՝ վկայակոչելով ապստամբական խմբին և աֆղան և ամերիկացի պաշտոնյաների:
«Թալիբան» շարժումը մոլլա Աբդուլ Մանանի մահը բնորոշել է որպես «մեծ կորուստ», բայց հայտարարել է, որ դա չի ազդի խմբի գործունեության վրա:
«Թալիբան շարժումը պետք է քննարկի հաշտության բանակցությունների ակտիվացման, այլ ոչ թե պայքարի հնարավորությունը»,- իր հերթին հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի ներկայացուցիչ Դեբրա Ռիչարդսոնը՝ հավաստելով, որ մոլլա Աբդուլ Մանանն սպանված է:
Աբդուլ Մանանը կազմակերպել է Հիլմենդի նահանգի մեծ մասը գրավելու ապստամբների ռազմարշավը: Նա նաև հանգուցային դեմք է համարվում թալիբների «Կարմիր ստորաբաժանում» հատուկ նշանակության զորախմբի ստեղծման գործում, որը մահաբեր արտագրոհներ է իրականացրել երկրի տարբեր շրջաններում: