
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը և Նահոն երեկ Սարգիս եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում տվեցին: Զույգի պսակադրության արարողությանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Երգչուհու ընտրյալը մարզիչ է, ի դեպ ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է:
Մարտայի և Նահոյի հավանական սիրավեպի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ զույգը սկսեց միասին ներկայանալ տարբեր միջոցառումներին, չնայած Մարտան միշտ խուսափում էր որևէ մեկնաբանություն տալ իրենց հարաբերությունների մասին: Նշենք նաև, որ Մարտայի ծննդյան օրը զույգը նշանադրվել է:
Ամբողջությամբ՝ blognews.am