Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել շուրջ 218 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787 Dreamliner-ը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ պետության նոր ղեկավարը հայտարարել էր 60 պետական ինքնաթիռներից և 70 ուղղաթիռներից հրաժարվելու պլանների մասին:
«Մենք վաճառում ենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոցից օգտվել են կոռուպցիոներ քաղաքական գործիչները»,- պարզաբանել է իր գործողություններն Օբրադորը: Հայտնի է, որ նախագահական հանրանավը կփոխադրվի ԱՄՆ դեկտեմբերի 3-ին: Մեքսիկայի ղեկավարը նաև խոստացել է դադարեցնել թոշակների վճարումը նախկին նախագահներին և կրճատել պետական պաշտոնյաների աշխատավարձերը:
Նաեւ նշվում է, որ պաշտոնակալությունից առաջ, որը կայացել է դեկտեմբերի 1-ին, Լոպեսը քաղաքացիների համար բացել Los Pinos նախագահական նստավայրի դռները: Իր համեստությամբ հայտնի Անդրեսը բազմիցս հայտարարել է, որ չի պլանավորում ապրել նախագահական նստավայրում և, ամենայն հավանականությամբ, այն կվերածի մշակութային կենտրոնի:
Informa @SHCP_mx #ElAvionPresidencial ¡Se va a California y se pone en venta! Tipo de avión: presidencial
Marca: Boeing 787 Dreamliner
Seminuevo. Muy lujoso, informes en la @SHCP_mx pic.twitter.com/t79UM89GMZ— vertienteglobal.com (@VertienteGloba1) December 3, 2018