Դեկտեմբեռրի 3-ին 92 տարեկան հասակում վախճանվել է բելգիացի միլիարդատեր Ալբերտ Ֆրերը: Այդ մասին հաղորդվում է նրա Groupe Bruxelles Lambert (GBL) հոլդինգային ընկերության մամուլի տեղեկագրում:
Ֆրերը հարստացել է 1970-ական թվականներին, երբ նա պողպատաձուլական ճյուղի իր ակտիվները վաճառեց պետությանը: Այդ ժամանակվանից ի վեր նա խոշոր ներդրող է. GBL-ի միջոցով, որը նա ղեկավարել է մինչև 2015 թվականը, նրան բաժիններ էին պատկանում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են նավթարդյունահանող Total-ը, ցեմենտ արտադրող LafargeHolcim-ը, ալկոհոլային հսկա Pernod Ricard-ը և լյուքս դասի հագուստ արտադրող Burberry-ն:
Ներկայում GBL ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ֆրերի ավագ որդին է՝ Ժերալդ Ֆրերը: Forbes-ի գնահատմամբ՝ Ֆրերի կարողությունը կազմում էր 5,8 միլիարդ դոլար: