Ձմռան առաջին երկու օրն առանձնացավ իր գլխապտույտ երեկոներով։ Դեկտեմբերի 1-ին և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Արամի և Գարիկի մասնակցությամբ «Սպասված երեկոն»։ Աստղային համերգին մասնակցում էին նաև Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սոնան, Սոնա Ռուբենյանը, Սոֆի Մխեյանը և Գևորգ Մարտիրոսյանը։ Արամն ու Գարիկը ոչ միայն հանդիսավարի դերում էին և հետաքրքիր կատակներով ու պատմություններով համեմում էին երեկոն, այլև անձամբ մի քանի երգ կատարեցին։ Ռիթմիկ երաժշտությունը ստիպեց, որ հանդիսատեսը լիցքաթափվի ու դրական էմոցիաներ ստանա։ Համերգի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել BlogNews.am-ի ֆոտոշարքը։
Ամբողջությամբ՝ blognews.am