Ամանորի տոներին Հայաստանում մի շարք թանգարաններ բաց կլինեն:
Այս մասին ասված է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում:
«Մշակույթի նախարարությունը դրական է արձագանքել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի առաջարկին՝ ի նպաստ Հայաստանում ձմեռային, մասնավորապես ամանորյա զբոսաշրջության զարգացմանը:
Ամանորի օրերին բաց կլինեն առնվազն հետևյալ թանգարանները՝ Հայաստանի պատմության թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Արամ խաչատրյանի տուն-թանգարան, Ռուսական արվեստի թանգարան, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան»,- ասված է գրառման մեջ: