Ժերար Դեպարդիեն գրանցում է ստացել Նովոսիբիրսկում
Advertisement 1000 x 90

Ժերար Դեպարդիեն գրանցում է ստացել Նովոսիբիրսկում

Կինոդերասան Ժերար Դեպարդիեն, որը Նովոսիբիրսկ է ժամանել մշակութային և գործարար նախագծերի վրա աշխատելու համար, գրանցում է ստացել քաղաքի Լենինյան շրջանում: Դեպարդիեն ապրելու չի մնա Սիբիրում, սակայն պլանավորում է կանոնավոր կերպով այցելել այնտեղ: Այդ մասին դեկտեմբերի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Դեպարդիեի ներկայացուցիչ և նրա բիզնես-գործընկեր Յուլյա Մոսմանը:

2013 թվականի փետրվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Ժերար Դեպարդիեն գրանցվել է Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: Դերասանը Ֆրանսիայից հեռացել է 2012 թվականին՝ ունեւոր քաղաքացիների համար հարկը մինչև 75 տոկոս կտրուկ բարձրացնելու կառավարության որոշման պատճառով: Դեպարդիեն պլանավորում է զբաղվել Ռուսաստանի մասին վավերագրական ֆիլմերի շարքով, որոնք նվիրված կլինեն երկրի տարբեր տարածաշրջանների և քաղաքների: Բացի դրանից, Դեպարդիեն պլանավորում է զբաղվել սննդամթերքի գործարարությամբ:



Նման նյութեր