Ծիծաղելի սենսացիա է. «Հայբուսակի» համահիմնադիրը՝ արաբների կեղծ դիպլոմների մասին. araratnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծիծաղելի սենսացիա է. «Հայբուսակի» համահիմնադիրը՝ արաբների կեղծ դիպլոմների մասին. araratnews.am

Այսօր Իսրայելում 40 արաբ բժիշկներ են կալանավորվել, որոնք Հայաստանում տրված բժշկական կեղծ դիպլոմներ են ունեցել: Հրապարակման մեջ որպես նմուշ ներկայացված է «Հայբուսակ» համալսարանի դիպլոմը:

Քանի որ համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, Araratnews.am-ը կապ հաստատեց նրա դստեր՝ համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանի հետ: Նա հերքեց համալսարանի կապը կեղծ դիպլոմների հետ: «Ի՞նչ կապ ունի այդ դիպլոմն ու նրա տերը մեր համալսարանի հետ, ինձ համար անհասկանալի է: Եթե այս մարդը վաղը դատի տա Իսրայելի ու ՌԴ-ի լրատվամիջոցներին, շատ ճիշտ կանի: Մեր դիպլոմները տարածված են ամբողջ աշխարհով՝ եվրոպական երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում: Մեր դիպլոմները ստուգված փաստաթղթեր են»,- ասաց տիկին Հարությունյանը:

Արդյոք դատի կտա՞ համալսարանը լրատվամիջոցներին կեղծ տեղեկություն հրապարակելու համար: Համալսարանի համահիմնադիրն ասաց՝ իրենց պաշտոնական հարցում չեն ուղարկել դեպքի մասին, հետևաբար հիմա դրա անհրաժեշտություն չկա: «Մենք սրան վերաբերվում ենք սովորական, ծիծաղելի սենսացիա է»,-  ավարտեց իր խոսքը համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանը:

araratnews.am