
Շախմատի Հայաստանի պատանիների ընտրանու անդամ Մամիկոն Ղարիբյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Թուրքիայում ավարտված պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 6-րդ հորիզոնականը: Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հաջող հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը: Նա 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա ցույց տվեց 3-րդ արդյունքը և արժանացավ բրոնզե մեդալի: