«#ԱբսուրդիԿրկես. Փաշինյանը խոստովանում է՝ պլանավորում է բանակը ֆինանսավորել, ըստ էության, պետական ռեկետի միջոցով»
Advertisement 1000 x 90

«#ԱբսուրդիԿրկես. Փաշինյանը խոստովանում է՝ պլանավորում է բանակը ֆինանսավորել, ըստ էության, պետական ռեկետի միջոցով»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

«Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արձագանքել է գրառմանս այն մասին, թե այդ ինչ 2․5 մլրդ դոլար է պատրաստվում 5 տարում տալ բանակին։

Նախ՝ ասում է, որ եղած ռազմական բյուջեն նկատի չուներ, այլ խոսքը հավելյալ գումարի մասին է (շատ, շատ ֆանթասթիշ լուր է, դզեց․․․)։

Իսկ թե որտեղից է պատրաստվում ճարել այդ գումարը, շատ օրիգինալ պատասխան է տալիս․ «2․5 մլրդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները»։

Իսկ հետո էլ երկար-բարակ բլբլացնում է այն մասին, թե ինչ դժվար է գոնե մի քանի միլիոն դոլար այդ «ձեզ հայտնի» կոռուպցիոներներից քերելը։

Փաստորեն, ժողովուրդ ջան, ֆիքսենք․ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ այս պահի դրությամբ չունի 2․5 մլրդ դոլար իր խոստումը կատարելու համար ու դժվար էլ երբևէ ունենա։

Հավելում․ նաև խոստովանում է, որ պլանավորում է բանակը ֆինանսավորել ըստ էության պետական ռեկետի միջոցով»։



Նման նյութեր