Կյանքից հեռացած գրող Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը (ԳԿՏ): Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԳԿՏ-ի մամուլի քարտուղար Մարինա Զամսկայան:
«Քաղաքացիական հոգեհանգիստը կսկսվի ժամը 12:00-ին Գրողների կենտրոնական տան Մեծ դահլիճում (հասցեն՝ Բոլշայա Նիկիտինսկայա, 53)»,- ասել է Զամսկայան դեկտեմբերի 4-ին:
Բիտովը մահացել է դեկտեմբերի 3-ին հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո: Նա 81 տարեկան էր: