Այսօր տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:
Ներկայացնում ենք լուսանկարներ՝ Մովսես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: