Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում

Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:

«Շարժման («դեղին բաճկոնավորների»)» սկսվելուց ի վեր մեր չորս հայրենակիցներ են մահացել: Մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, մասնավորապես, մեր իրավակարգի ուժերի աշխատակիցներ վիրավորվել են, հաճախ՝ լրջորեն»,- ասել է կառավարության ղեկավարը ֆրանսիական հեռուստաալիքների եթերում հանդես գալով ժողովրդին հղված ուղերձով: «Դեղին բաճկոնավորների» շարժման զանգվածային բողոքները, որոնք հանդես են գալիս, մասնավորապես, բենզինի գների բարձրացման դեմ, Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ին:

Դեկտեմբերի 1-ին Փարիզում բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանության հետ ցուցարարների ընդգրկուն ընդհարումներով, ավերածություններով ու ավտոմեքենաների հրկիզումներով: Անկարգությունների ընթացքում բերման է ենթարկվել 412 մարդ: Բողոքի ակցիաների ընթացքում վերքեր է ստացել 133 մարդ. այդ թվում՝ 23 ուժային: