
«Մենք» դաշինքը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացանք այսօր ուսումնամարտական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին: ՄԵՆՔ Դաշինքն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհված օդաչուներ` փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և մերձավորներին»: