Forbes-ը տարվա ամենաազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
Advertisement 1000 x 90

Forbes-ը տարվա ամենաազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես և մեկ տարի առաջ, գլխավորել է Forbes հանդեսի վարկածով 2018 թվականի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը:

Երկրորդ և երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Հրատարակությունը հիշեցնում է, որ Մերկելը, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում է 2005 թվականից, չի վերընտրվելու 2021 թվականին, բայց ընդսմին դեռևս «մնում է Եվրոպայի դե ֆակտո ղեկավարը»:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել է վարկանիշի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով ամերիկացի երգչուհի Բեյոնսեից (50-րդ տեղ) և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67-րդ տեղ):