
Զվարճալի դեպք է պատահել Արգենտինայում ֆուտբոլային հանդիպումներից մեկում:
Երկրի երրորդ դիվիզիոնի «Յուվենտուդ Ունիդա»-«Դեֆենսորես Բելգրանո» (3:0) մրցավեճի ժամանակ խաղադաշտ է ներխուժել շուն:
«Դեֆենսորեսի» դարպասապահի կոպիտ սխալից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը, բայց շունը իր կամքից անկախ հայտնվել է գնդակի ճանապարհին և հեռացրել այն դարպասից: