Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի երիտասարդաց կենտրոնի պատասխանատու Արամ Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեպք այսօր՝ գիշերը, Երևանում՝ Կոմիտաս-Կասյան-Գյուլբենկյան խաչմերուկի հատվածում։
Մոտեցա, ասում եմ՝ մեքենադ մայթին մի կանգնացրու, հանի։
– Հըլը սպասի հելնեմ ասեմ։
Դուրս ա գալիս մեքենայից մոտ 24-27 տարեկան երիտասարդ ու թե բա՝ արա ընԳեր ջան, ես վեշնի ուրդե ուզե կայնցրել եմ իմ մաշնեն ու ինձ ստե ասող չկա․․․
Հարցիս՝ գոնե հասկանու՞մ ես, որ քո իսկ պաշտպանած թեկնածուին ու առհասարակ դաշինքին ես վնասում նման արարքովդ, ստանում եմ շատ հետաքրքիր պատասխան։
– Ապե ուրեմն լսի, մեր Երջո ախպերը հաշվի անցած ա ու իրան ոչինչ չի կարա խանգարի, դաժը եթե կակոյ նիբուձ լրագրող էլ էկավ նկարեց մեր ․․․ չի։ Էսօր մենք կոմիտասները պռոծիվ մտած ուր պետք ա էլե քշել ենք, մեր Երջոն էլ իրա մաշնով դեմից ա գնացել։ Ընենց որ, դու մի մտածի։ Անունս էլ Հովո ա, մասիվցի տղա եմ ու հիմա էլ շտապում եմ, ժամանակ չունեմ։
Մեջբերման ավարտը»:
Դեպք այսօր՝ գիշերը, Երևանում՝ Կոմիտաս – Կասյան – Գյուլբենկյան խաչմերուկի հատվածում։Մոտեցա, ասում եմ՝ մեքենադ մայթին մի…
Gepostet von Aram Panosyan am Montag, 3. Dezember 2018