Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ ձեր տոնածառային ցավը տանենք։ Սեպտեմբերից ժամանակ չե՞ք ունեցել ավելի էժան տոնածառ պատվիրե՞ք։ Տարոն Մարգարյանի համար հունվարին ձյունն էր անակնկալ գալիս, ձեզ համար էլ Նոր տարին դեկտեմբերին անակնկալ եկա՞վ ու ժամանակ չունեցա՞ք ավելի էժան ճարե՞ք։ Չինաստան լսե՞լ եք։ Ասում են ողջ աշխարհի համար տոնածառ է արտադրում։ Թե՞ տոնածառն էլ պետք է ռազմավարական դաշնակցից առնել…
Թույլատրվա՞ծ չէ աջուձախ նայել… Լրագրողն ասում է՝ ձեզ վաճառած ֆիրմայի կայքում 3-50 մետրանոցը տոնածառները՝ 1 միլիոնից սկսած։ Եթե ճիշտ է ասում՝ էն 70 միլիոնին կամ դրանից մի քիչ քչով խաղալիք ե՞ք առնում։ Ինչքան խոսում են, բարդացնում են, հարցերը շատացնում: Էս ի՜նչ որակի հանրային հաղորդակցություն է քաղաքապետարանում…»:
Այ ձեր տոնածառային ցավը տանենք։ Սեպտեմբերից ժամանակ չե՞ք ունեցել ավելի էժան տոնածառ պատվիրե՞ք։ Տարոն Մարգարյանի համար…
Gepostet von Styopa Safaryan am Dienstag, 4. Dezember 2018