«Վարչապետը բառի բուն իմաստով նրանց քարշ է տալիս իր ետևից». Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Վարչապետը բառի բուն իմաստով նրանց քարշ է տալիս իր ետևից». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդամենը ֆիքսենք. «Իմ քայլը» դաշինքից դեռևս ամենալավ տպավորությունը թողել են Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանը։ Երկուսն էլ առանձնանում են նրանով, որ զիլ տիրապետում են իրենց ոլորտներին ու քարոզարշավին ներկայանում են հստակ ծրագրերով ու գործունեության «քարտեզներով»։

Ցավոք սրտի դաշինքի ցուցակում ընդգրկված մարդկանց մի զգալի մասը տեղյակ չեն, թե ուր են գնում ու ինչին համար են գնում։ Վարչապետը բառի բուն իմաստով նրանց քարշ է տալիս իր ետևից։

Սա պետք Է արձանագրենք ի պատասխան այն արդարացումների, իբրև թե հանրապետականները դեմագոգ են ու իրականությունը կեղծող։ Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են ՀՀԿ-ականները, նաև գիտենք, որ մարդիկ իրենց պատրաստվածությամբ ու ճշմարիտ գիտելիքներով պետք է կարողանան հաղթել դեմագոգիային ու կեղծիքին»։

Ընդամենը ֆիքսենք. «Իմ քայլը» դաշինքից դեռևս ամենալավ տպավորությունը թողել են Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանը։ Երկուսն…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Mittwoch, 5. Dezember 2018