Նոր Կալեդոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո
Advertisement 1000 x 90

Նոր Կալեդոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո

Ցունամիի առաջացման սպառնալիք հայտարարված Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ ցունամին հնարավոր է Լուայոտե կղզիների մոտ, որոնք Նոր Կալեդոնիայի տարածքի մեջ են մտնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 08:18-ին: Էպիկենտրոնը գտնվում էր Տադին քաղաքից 153 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա էր:

ժամը 08:30-ին Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: Դրա էպիկենտրոնը գտնվում էր Տադին քաղաքից 122 կմ հարավ-արևելք ընկած շրջանում: