«Նախքան Փաշինյանի հետ սելֆի անելը, փորձեք որևէ լուրջ հարցի մասին խոսել հետը, թեկուզ երկու բառով». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Նախքան Փաշինյանի հետ սելֆի անելը, փորձեք որևէ լուրջ հարցի մասին խոսել հետը, թեկուզ երկու բառով». Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանի հրապարակումը.

«Ես չեմ կարողանալու նայել Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները մինչև այն պահը, երբ մարդիկ հասկանան, որ սելֆի անելուց բացի կարելիա նաև վարչապետի պաշտոնակատարի հետ լուրջ հարցեր քննարկեն, խորհուրդներ տան, պահանջ ներկայացնեն, որևէ թեմայի մասին իրազեկեն և այլն։

Ժողովուրդ, դուք փողոցում պետության ղեկավարին եք տեսնում, լու՞րջ ձեր միակ խնդիրը իրա հետ սելֆի ունենալնա։ Անկե՞ղծ դուք այլ խնդիրներ չունեք, որոնք պետք է լուծում ստանան։

Ասեմ իմանաք, որ ցանկացած խնդիր լուծվում է բացառապես ձեր բարձաձայնելու արդյունքում, դա իմ սեփական փորձից եմ ասում, չի եղել մի դեպք կամ մի իրավիճակ, որը լուծում չստանա, այն դեպքում, երբ ես անձամբ բարձաձայնեմ ու հետևեմ դրա լուծմանը։

Գիտենք, որ Փաշինյանին շատ եք սիրում, ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի, դրա համար նախքան հետը սելֆի անելը փորձեք որևէ լուրջ հարցի մասին խոսել հետը, թեկուզ երկու բառով։ Հավատացեք Նիկոլ Փաշինյանին դա ավելի հաճելի կլինի»։