«Պրովոկացիոն հարցերը դնենք մի կողմ». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել արգելված տարածքից, Մետրոպոլիտենից չեն պարզաբանում. factor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պրովոկացիոն հարցերը դնենք մի կողմ». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել արգելված տարածքից, Մետրոպոլիտենից չեն պարզաբանում. factor.am

Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում և գնացքի մեջ քարոզարշավ էր իրականացնում: Նա բաժանում էր իր ղեկավարած ուժի բուկլետները: Այստեղ ուշագրավն այն է, որ Երևանի մետրոպոլիտենը համարվում է հատուկ պահպանվող տարածք և բոլոր կայարաններում զգուշացված է, որ տեսանկարահանումն արգելվում է:

Factor.am-ը Երևանի մետրոպոլիտենի փոխտնօրեն Գևորգ Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հատուկ պահպանվող տարածքից ուղիղ հեռարձակում ապահովում, եթե այն համարվում է հատուկ պահպանվող տարածք և նկարահանումը խստիվ արգելված է: Փոխտնօրենը մեր այս հարցին պատասխանելու փոխարեն, սկսեց որակումներ տալ մեր հարցերին՝ մինչ այդ ասելով. «Բերեք այդ հարցին ես չպատասխանեմ»:

Երբ նրան առաջարկեցինք մի կողմ դնել Նիկոլ Փաշինյանի օրինակը և պարզաբանել՝ որպես քաղաքացի կարող ենք մենտրոպոլիտենում նկարահանումներ իրականացնել, փոխտնօրենն ասաց. «Դիմեք և դուք բոլոր տվյալները կստանաք: Խոսքը նայած, թե ինչ նկարահանման մասին է»:

Հարցին, թե քանի օր առաջ պետք է տեղեկացնենք նկարահանումից առաջ, Գևորգ Ավետիսյանը պատասխանեց՝այնքան օր առաջ, որ ղեկավարությունը հասցնի քննարկել: Հստակ հարցին՝ վարչապետը քանի օր առաջ էր թույլտվության համար դիմել, փոխտնօրենը արձագանքեց վիրավորելով. «Բեր այդ պրովոկացիոն հարցերը դնենք մի կողմ, ոնց որ հա տանում եք պրովոկացիայի»:

Ի դեպ, նշենք, որ լրագրողների աշխատանքը միշտ խոչընդոտվել է մետրոպոլիտենում: Տեսանկարահանումներն արգելվել են այն պատճառաբանությամբ, թե կառույցում չի թույլատրվում նկարահանումներ անել:

factor.am