Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում կկատարի ծավալների ճշգրտում և ոլորտում առաջացած խնայողություններով կհամալրի պահուստային ֆոնդը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տվյալների համաձայն ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում, ընդհանուր առմամբ, կանխատեսվում է շուրջ 690.7 մլն դրամի չափով տնտեսումներ: Դրանք հիմնականում պայմանավորված են 2018 թվականի պետական բյուջեի հաշվարկներում կիրառվածի դիմաց սովորողների միջին թվաքանակի նվազմամբ:
«Ուստի, նպատակահարմար է վերը նշված տնտեսումների շնորհիվ ազատվող բյուջետային հատկացումները վերահասցեագրել այլ նպատակների»,- ասված է հիմնավորման մեջ: