Ի կատարումն ՀՀ վարչապետ հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:
Բողոքների և դժգոհությունների դեպքում կարող եք դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Պետրոսյանին (հեռ. (+37411) 23-57-02, էլ.փոստ` [email protected] ), նախարարի օգնականներ Միխայիլ Մոշչենոկին (հեռ. (+37411) 54-25-03, էլ.փոստ` [email protected] ) և Նարե Քարամյանին (հեռ. (+37411) 52-46-41, էլ.փոստ` [email protected] ):
Տեղեկացնում ենք նաև, որ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված օպերատիվ խորհրդատվություն տրամադրելու նպատակով նախարարության աշխատակազմում գործում է «Թեժ գիծ» ծառայություն հետևյալ հեռախոսահամարով` 055 541 968: Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև նախարարության պաշտոնական կայքէջի «առցանց խորհրդատվություն» բաժնի միջոցով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին