Էլեգանտ Քեյթ Միդլթոնն արքայադուստր Դիանայի թագով մասնակցել է թագուհու դիվանագիտական ընդունելությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էլեգանտ Քեյթ Միդլթոնն արքայադուստր Դիանայի թագով մասնակցել է թագուհու դիվանագիտական ընդունելությանը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մասնակցել է Բուքինգհեմյան պալատում թագուհի Էլիզաբեթ 2-րդի անունից կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը, որին ներկա են եղել թագուհին, արքայազն Ուիլյամը, թագաժառանգ արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Փարքեր Բոուլզը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 36-ամյա դքսուհուն առանձնահատուկ վեհություն է հաղորդել հանգուցյալ սկեսրոջ՝ արքայադուստր Դիանայի ադամանդյա ու մարգարտյա թագը, որը զարդարել է նրբակազմ դքսուհու գլուխը:

Նշվում է, որ էլեգանտ երեկոյան զգեստով Միդլթոնն իրեն բնորոշ անմիջականությամբ զրուցել է հյուրերի հետ:

Աղբյուրը հավելում է, որ դքսուհին արքայադուստր Դիանային պատկանած թագը կրում է խիստ կարևոր միջոցառումների ժամանակ միայն:

tert.am



Նման նյութեր