
BBC հեռուստաալիքը 1988թ․ Սպիտակի երկրաշարժի մասին սյուժե է ցուցադրել՝ նվիրված ողբերգության 30 ամյակին, որը 20 հազար մարդու մահվան պատճառ է դարձել։
Սյուժեի հերոսուհին՝ Անահիտ Կարապետյանը, 15 տարեկան է եղել, երբ մնացել է դպրոցի ավերակների տակ։ Նա պատմում է, թե ինչպես է սթափվել եւ տեսել, որ ինքն ու համադասարանցին բետոնե սալի տակ են։
Ահագին երկար ժամանակ անց նա լսել է մոր ձայնը, որ իրեն էր կանչում։ Անահիտին հաջողվել է փրկել, սակայն նրա համադասարանցին մահացել է։ Անահիտի հայրն ու եղբայրը եւս մահացել են փլատակների տակ։