
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ մի բան է անհանգստացնում. Վիգեն Սարգսյանը բանավեճին լավ պատրաստվել էր՝ գրաֆիկներ, հակառակորդներից ով, երբ և ինչ էր ասել, ու հատկապես իրենց հիմնական ախոյանը՝ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի բոլոր հայտարարությունները լավ անգիր էր արել ու պետքն եկած ժամանակ լավ հիշեցնում էր: Ես չնկատեցի, որ բանավեճից առաջ ինչ-որ մեկը բոլոր մասնակիցների խոցելի հայտարարությունների մասին նույն ձևով զինել էր վարչապետին…
Փաշինյանն ուղղակի փորձառու, իրազեկ լրագրող է եղել, վերջին տարիներին քաղաքականության մեջ ակտիվ ու ինքը գիտեր, թե ով ինչ է ասել ու զգացվում է, որ օգտվում է բացառապես իր շտեմարանից: Բայց այդպես չպետք է լիներ/լինի… Որովհետև շատ ավելի լավ մասնակցության հնարավորություն կար, բայց դրա համար տեղեկություններն էին պակաս: Մի քանի դրվագ դա ուղղակի անբացահայտ դարձրեցին»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/898692990336201