
Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, նույնիսկ ամենամռայլ երազում չէի կարող տեսնել Դավիթ Շահնազարյանին ՀՀԿ-ի ընտրացուցակում: Գուցե նա համագործակցել է Սերժի կոռումպացված իշխանության հետ հեղափոխությունից առաջ էլ: Բայց դա Դավիթի ընտրությունն է, որն ինձ համար ամբողջովին մերժելի է:
Միաժամանակ, Ղարաբաղի հանձնման մեղադրանքներ ՀՀ տարբեր իշխանությունների հասցեին միշտ էլ եղել են: Եղել են թե՛ կասկածներ, թե՛ հիմնավորումներ, թե՛ մտահոգություններ: Սակայն անգամ ավտորիտար կառավարման, հասարակական կարծիքի վերահսկման և գրաքննության քոչարյանական պայմաններում ոչ մի քաղաքական գործիչ չի հրավիրվել ԱԱԾ՝ բացատրություն տալու իր տեսակետի պատճառով, հիմնավորումներ ներկայացնելու «Ղարաբաղը հանձնելու» կասկածների համար:
Քաղաքական գործիչները քաղաքական գնահատական տալու իրավունք ունեն գրված և չգրված օրենքներով: Քաղաքական գնահատականը չի կարող իրավական պատասխանատվություն ենթադրել: Հեղափոխության մասին ևս մարդիկ կարող են իրենց կարծիքն ու կասկածները հայտնել: Հետո՞ ինչ: Դավիթը առավել ևս պատերազմի հրձիգ չէ: Այսպես որ շարունակվի, վաղը անգամ մակդիրներ օգտագործելու համար մարդիկ պատասխանատվության կենթարկվեն: Վերջ տվեք»:
https://www.facebook.com/narrinemkrtchyan/posts/10217789590561006