«Այն, որ այս ձայնագրության մեջ ներպետական խնդիրներ կային, արդեն գիտեինք առաջին ձայնագրությունից։ Ձայնագրության նոր հատվածի մեջ միակ նորությունն այն է, որ ռուսական կողմը, ռուսական հատուկ ծառայությունները` Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) առնվազն հորդորել են Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս Արթուր Վանեցյանի, Խաչատուրովի նկատմամբ ազատազրկում չկիրառվի։ Այ սա է նորությունը, և մտահոգիչը այս ձայնագրության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ձայնագրության այս նոր հատվածից նաև պարզ դարձավ, որ ռուսական СВР-ն ու ФСБ-ն Հայաստանում ունեն ներկայացուցիչներ։
Ու եթե ФСБ-ի ներկայացուցչի ներկայությունը Հայաստանում ինչ-որ կերպ հասկանալի է, քանի որ դեռ 1992 թվականից Հայաստանում են տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը և այդ առումով իրենց ներկայությունը գուցե բացատրելի է, բայց Իոաննիսյանի համար հասկանալի չէ, թե ինչ է անում Հայաստանում Ռուսաստանի արտաքին հետախուզության ներկայացուցիչը։ «Սա հասկանալի չէ, ու պետք է բացատրվի»,- ասաց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: