Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով էտյուդը Sotheby՚s աճուրդում վաճառվել է 12, 1 մլն դոլարով
Advertisement 1000 x 90

Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով էտյուդը Sotheby՚s աճուրդում վաճառվել է 12, 1 մլն դոլարով

Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606-1669 թթ.) հնարավոր մատնահետքերով քիչ հայտնի գործը՝ «Պատանու գլխի Էտյուդը», ամենաթանկ լոտն է դարձել Sotheby՚s-ի՝ Լոնդոնում կայացած «հին վարպետների» աճուրդում: Ինչպես ասված է ափուրդների տան տարածած հաղորդագրության մեջ, այն վաճառվել է 9,48 մլն ֆունտ ստեռլինգով (12,1 մլն դոլար): Փորձագետները նախնական կարգով նկարի արժեքը գնահատել էին 6 մլն ֆունտ ստեռլինգ (7,7 մլն դոլար):

Նկարը թվագրված է մոտավորապես 1655 թվականով, և այն յոթ ուրվանկարներից մեկն է, որոնք Հիսուսին պատկերում են պատանու կերպարում: Երկու մատնահետքերը, որոնք ենթադրվում է, որ պատկանում են վարպետին, առաջին անգամ 2017 թվականին հայտնաբերել է ռեստավրատոր Միշել վան դեր Լաարը, ով պնդում է, որ նկարն արվել է մեկ սեանսի ընթացքում, և մատնահետքերի առկայությունը միայն հաստատում է Ռեմբրանդտի աճապարանքն աշխատանքը կատարելիս: Հարմենս վան Ռեյն Ռեմբրանդտը հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվելով ջրաղացպանի ընտանիքում՝ նա սկսել է կերպարվեստ ուսանել 17-րդ դարի 20-ական թվականների սկզբին, իսկ արդեն 1630-ական թվականներին լայն ճանաչում է ստացել իր «Դոկտոր Տյուլպի անատոմիայի դասը» կտավի (1632 թ.) շնորհիվ: