«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Մոուրինյոյի համար
Advertisement 1000 x 90

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Մոուրինյոյի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գիտի, թե ինչպես կփոխարինի Ժոզե Մոուրինյոյին:

Այս մասին գրում է The Sun պարբերականը: «Կարմիր սատանաները» Մոուրինյոյին փոխարինող են համարում «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ  Մաուրիսիո Պոչետինոյին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է այս մասնագետի համար վճարել 40 միլիոն ֆունտ:

«Կարմիրները» կարող են հրաժարվել Մոուրինյոյի ծառայություններից, եթե վերջինս եկող տարի թիմը դուրս չբերի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ:

Ֆուտբոլի Անգլիայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այժմ ունի 23 միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է: